Բաժիններ՝

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր զորքերի տեղակայումը կավարտի մինչև մարտի կեսերը. The Washington Post

ԱՄՆ-ն պլանավորում է Մերձավոր Արևելքում իր զորքերի լիարժեք տեղակայումն ավարտել մինչև մարտի կեսերը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ ազգային անվտանգության հարցերով Թրամփի բարձրաստիճան խորհրդականները փետրվարի 18-ին հանդիպել են իրավիճակային կենտրոնում՝ Իրանի հետ կապված իրադրությունը քննարկելու համար, և նրանց հայտնել են, որ տարածաշրջանում տեղակայված բոլոր ամերիկյան զորքերը լիովին պատրաստ կլինեն մինչև մարտի կեսերը։

Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտավորյալ ցանկանում է, որ տարածաշրջանում ռազմական ներկայության մեծացման մասին հայտնի լինի։

Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ կլինեն Իրանին հարվածել արդեն իսկ առաջիկա հանգստյան օրերին, սակայն Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Փետրվարի 17-ին Ժնևում տեղի ունեցավ միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը։ Երկու կողմն էլ դրական գնահատեցին հանդիպումը։ Սակայն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հետագայում հայտարարեց, որ Վաշինգտոնի հիմնական պահանջները դեռևս չեն կատարվել։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին փետրվարի 19-ին նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումը նշանակում է, որ իրանական միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական ​​լուծման հասնելու հնարավորությունները շուտով կսպառվեն։

Իր հերթին, Թրամփը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու համար՝ զգուշացնելով, որ համաձայնության չհասնելու դեպքում Իրանի հետ «վատ բաներ կպատահեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս