Հունգարիայի էներգետիկայի նախարարությունը հրամայել է նավթ օգտագործել ռազմավարական պաշարներից

Հունգարիայի էներգետիկայի նախարարությունը հրամայել է ռազմավարական պաշարներից 250,000 տոննա հում նավթ բաց թողնել՝ Կիևի գործողությունների պատճառով «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցումից հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով կառավարության պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրին:

«Հունգարիա բավարար որակի և քանակի հեղուկ շարժիչային վառելիքի անխափան մատակարարումն ապահովելու համար Հունգարիայի ածխաջրածնային պաշարների ստեղծման ասոցիացիան պետք է ռազմավարական հում նավթի պաշարից ազատի 250,000 տոննա հում նավթ»,- նշվում է հրամանագրում։

Նշվում է, որ հունգարական MOL նավթագազային ընկերությունը, որն ունի պաշարներին առաջնահերթ մուտք, պարտավոր է վերականգնել նավթի ազատված քանակը մինչև օգոստոսի 24-ը։

Տեսանյութեր

Լրահոս