Բաժիններ՝

Վերջին 20 տարվա ընթացքում ամենաառատ ձնատեղումներն են գրանցվել Ավստրիայում, ԳԴՀ-ում և Չեխիայում. Deutsche Welle

Վերջին 20 տարվա ընթացքում ամենաառատ ձնատեղումներն են գրանցվել Ավստրիայում, Գերմանիայում եւ Չեխիայում. ալպյան առողջարանները կշարունակեն ձյունով ծածկվել հանգստյան օրերին: Այդ մասին հայտնել է Deutsche Welle հեռուստաալիքը:

«Վերջին 20 տարվա ընթացքում ամենաառատ ձնատեղումներն ընդգրկել են Ավստրիան, Գերմանիայի հարավը եւ Չեխիայի առանձին շրջաններ: Բավարիայի Բերխտեսհադեն առողջարանում հայտարարվել է արտակարգ դրություն, ավստրիական Ալտաուսզե քաղաքն ամբողջությամբ թաղվել է ձյան տակ: Ավստրիայում սպասում են, որ հանգստյան օրերին կտեղա եւս մոտավորապես կես մետր ձյուն»,- նշում է հեռուստաալիքը:

Ամենաառատ ձնատեղումներն արդեն հանգեցրել են մի քանի մարդկանց զոհվելուն: Ավստրիայում շաբաթվա սկզբից զոհվել է առնվազն ութ մարդ: Մյունխենում 9-ամյա երեխան զոհվել է ծառի տակ, որն ընկել էր ձյան ծանրությունից:

«Ավստրիական Ցել-ամ-Զեե առողջարանում փրկարարներն ինը զբոսաշրջիկների օգնել են դուրս պրծնել ձյան գերությունից՝ ճանապարհից դուրս դահուկներով սահելու ժամանակ»,-ճշտում է DW-ն:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ավտոմեքենաների վարորդները մեծ դժվարությունների են բախվում Գերմանիայի հարավով ճանապարհոդելիս, քանի որ ճանապարհը փակված է բեռնատարներով, որոնք սահում էին դրա վրա: Գնացքների երթեւեկությունը խախտել են տապալված ծառերը, իսկ Մյունխենի եւ Ֆրանկֆուրտի օդանավակայաններում մի քանի չվերթեր չեղարկվել են ձյան տեղումների պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս