Բաժիններ՝

Եվրոպայում առատ ձնատեղումները և միջերկրածովյան շրջանում տեղումները կշարունակվեն. ՕՀԿ

Առաջիկա շաբաթներին ձյան առատ տեղումները Եվրոպայում եւ տեղումները արեւելյան միջերկրածովյան տարածաշրջաններում կշարունակվեն, զբոսաշրջիկները պետք է ուշադիր լինեն տեղական իշխանությունների հանձնարարականների նկատմամբ: Այդ մասին Ժնեւում կայացած բրիֆինգում հայտնել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նուլիսը:

«Իրադրությունը փոքր-ինչ թեթեւացել է, բայց ձյան տեղումներ են սպասվում հանգստյան օրերին եւ երկուշաբթի: Բարելավման առաջին նշաններն ի հայտ կգան երեքշաբթի օրվանից»,-ասել է նա:

ՕՀԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ցուրտ ճակատը եւս մեկ շաբաթ կպահպանվի Կենտրոնական Եվրոպայի արեւելյան մասում, ինչպես նաեւ Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում: Առաջիկա շաբաթներին այն կարող է ընդգրկել նաեւ Եվրոպայի հյուսիսային եւ արեւմտյան տարածաշրջանները:

«Ցուրտ ճակատը նաեւ կբերի ընդգրկուն ցրտահարություններ ցածրավայրերում, ինչը կարող է վտանգ ներկայացնել առողջության եւ բուսականության համար: Շատ շրջաններում կպահպանվի ձյան հաստ շերտը»,-ասել է նա:

Նուլիսը հավելել է, որ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում նաեւ կշարունակվեն նորմայից բարձր տեղումները արեւելյան միջերկրածովյան տարածաշրջաններում եւ Մերձավոր Արեւելքի հյուսիսային մասում, ինչը կարող է հանգեցնել սողանքների եւ հեղեղումների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս