Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատում Թրամփին խորհուրդ են տվել ժամանակավորապես վերականգնել կառավարության աշխատանքը

Ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կարծում է, որ Միացյալ Նահանգների կառավարության աշխատանքի ժամանակավոր վերականգնումը կարող է Դոնալդ Թրամփին օգնել առաջընթացի հասնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի ֆինանսավորման շուրջը դեմոկրատների հետ բանակցություններում:

Fox News-ի եթերում Գրեմն ասել է, որ սահմանին տիրող ճգնաժամի պատճառով Թրամփի կողմից արտակարգ դրության սահանումը որպես ծայրահեղ միջոց է ընկալվում, սակայն, ինչպես նշել է նա, իրադարձությունների նման զարգացումն ավելի ու ավելի հավանական է դառնում։

Սենատորն առաջարկել է վերականգնել կառավարության աշխատանքը, նախքան դա տեղի կունենա:

«Ես նրան (Թրամփին – խմբ.) խորհուրդ կտայի կարճ ժամանակով վերականգնել կառավարության աշխատանքը, օրինակ՝ երեք շաբաթով… տեսնենք, մենք կկարողանանք արդյոք համաձայնության հասնել: Եթե երեք շաբաթվա ավարտին մեզ չհաջողվի… տեսնենք, նա կկարողանա արդյոք ինքը դա անել արտակարգ դրություն սահմանելու միջոցով»,- հայտարարել է Գրեմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031