«Թալիբան» արմատական շարժումն ապրիլի 12-ին հայտարարել է «Աֆղանստանում ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին:
Մեծ Բրիտանիայում մեկ մարդ է զոհվել Մերսիսայդ կոմսության Սաութպորտ քաղաքի գոլֆի դաշտում գերթեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նահանյահուն խոստացել է երկու – երեք տարի հետո կրկնել Լուսնին հասնելու փորձն այն բանից հետո, երբ «Բերեշիտ» տիեզերական ապարատն ապրիլի 11-ին վթարի ենթարկվեց Երկրի արբանյակի վրա վայրէջք կատարելու ժամանակ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար:
Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն Sonorama ռադիոկայանին տված հարցազրույցում հավաստել է, որ Ջուլիան Ասանժի մերձավոր մարդն Էկվադորում ձերբակալվել է երկրից հեռանալու փորձ անելիս։
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն ապրիլի 11-ին կալանավորվել է Մեծ Բրիտանիայում, պետք է պատասխան տա իր արածների համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում բոլոր ձայների հաշվումից հետո 36 տեղ է ստանում 120 տեղանոց Կնեսետում:
Wing ընկերությունն Ավստրալիայի իշխանություններից ստացել է Կանբերայում դրոններով առաքումների ծառայություն սկսելու թույլտվություն:
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրողների վարկանիշում պետության գործող ղեկավար, նախագահի պաշտոնի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին ավելի քան կրկնակի գերազանցում է ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի է ունենալու ապրիլի 21-ին:
«Սա նշանակում է նաև, որ կողմերը, չգտնելով ներկայումս բանակցային լուծում, պատրաստ են նաև այլ տեսակի լուծման։ Բայց կարծում եմ՝ կողմերին դա ձեռնտու չէ, և չի լինի կարգավորման պատերազմական սցենար»։
Պետքարտուղարությունը Թուրքիային ներառել է ԱՄՆ-ի քաղաքացիների համար ռիսկային համարվող 35 երկրների ցուցակի մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է այսպես կոչված «հակախուլիգանական օրենքը», որը միտված է ցույցերի ագրեսիվ մասնակիցներին հակազդելուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 11-ին հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնանդիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը դրսեւորում է իրավունքի գերակայությունը երկրում, նա հավաստել է, որ այդ ձերբակալումը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով։
WikiLeaks կազմակերպությունը կոչ է արել նվիրատվություններ կատարել իր հիմնադիր Ջուլիան Ասանժի օգնության հիմնադրամին, որն ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Ասանժը պատմում էր, թե ինչպիսին է այս աշխարհը, ավելի ճիշտ՝ ինչպիսին է համաշխարհային կեղծավորությունը։ Շատ ավելի վաղ, քան մենք այդ մասին կկասկածեինք, նա բացատրում էր, որ Google-ն ու տարատեսակ Twitter-ները այս աշխարհում նրա համար են, որպեսզի՝
Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելու եւ Սահմանադրությունը կասեցնելու, ինչպես նաեւ իշխանության գործող մարմինները, ներառյալ խորհրդարանը, ցրելու մասին:
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX-ի կործանման հետեւանքով զոհված Կանադայի քաղաքացու ընտանիքը դիմել է Չիկագոյի (ԱՄՆ) Քուքի օկրուգի դատարան՝ ավիահանրանավն արտադրող ֆիրմայի դեմ վնասի փոխհատուցման հայցադիմումով։
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 11-ին իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն վիրտուալ թեկնածու է անվանել եւ կարծում է, որ նրա կերպարի ներքո թաքնվում են իրական մարդիկ՝ ցինիկ շահերով։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստանում է պաշտոնակալությունից անմիջապես հետո բոլորին հավասար դարձնել օրենքի առջեւ, չեղարկելով նախագահի, պատգամավորների եւ դատավորների անձեռնմխելիությունը, եւ խզել բիզնեսի կապը քաղաքականության հետ:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական ոստիկանության կողմից WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը «մութ պահ» է համարել ազատ մամուլի համար։
Խոսքը C-400-ի ռուս-թուրքական համատեղ համալիր արտադրության մասին չէ, բայց հնարավոր է ինչ-որ բաղադրիչների համատեղ արտադրություն, հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել, ներկայում կոնսուլտացիաներ են ընթանում անցումային խորհրդի ձեւավորման շուրջ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսական մի շարք ապրանքների համար իր շուկան փակելու Ռուսաստանի գործողությունները պատժամիջոցների բնույթ են կրում:
Էկվադորը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել է դիվանագիտական ապաստարանից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում կարողացել է պաշտպանել բարձր մակարդակի հանդիպումներն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության անցկացնելու իր պահանջը:
Եգիպտոսն ԱՄՆ-ի իշխանություններին ծանուցել է, որ հրաժարվում է մասնակցել Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի (MESA, որը նաեւ հայտնի է որպես «արաբական ՆԱՏՕ») ձեւավորմանը:
Առնվազն չորս մարդ է զոհվել Չինաստանի Հենանի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չափազանց կոշտ դիրք է բռնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նկատմամբ այն բանից հետո, երբ երկրները համաձայներցրել են Brexit-ի նոր հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Հարթումում ձերբակալվել է Սուդանի վարչապետ Մուհամեդ Թահեր Իիլյան, որը, դեռ երկու ամիս է չկա, որ զբաղեցնում է այդ պաշտոնը:
ԱՄՆ-ը եւ Չինաստանը նախնական համաձայնության են հասել, թե կողմերն ինչպես կիրականացնեն առեւտրական հարցերի շուրջն իրենց կողմից քննարկվող համաձայնագրի կատարման վերահսկողությունը: