Բաժիններ՝

Նաթանյահուի կուսակցությունը 36 տեղ է ստանում Իսրայելի խորհրդարանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում բոլոր ձայների հաշվումից հետո 36 տեղ է ստանում 120 տեղանոց Կնեսետում: Այդ մասին հայտնել է Իսրայելի Kan պետական ռադիոն: «Լիկուդ»-ի գլխավոր մրցակիցը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցիի «Կահոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքն ստանում է 35 մանդատ:

ՇԱՍ եւ «Յահադուտա խա-Տորա» կրոնական կուսակցությունները խորհրդարանում ստանում են ութ եւ յոթ տեղ, «Ավոդա» ձախ կուսակցությունը՝ վեց տեղ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն է» կազմակերպությունն ստանում է հինգ տեղ, նույնքան էլ բաժին է հասնում «Աջ կուսակցությունների միություն» դաշինքին:

Ռադիոն նշում է, որ ապագա աջ կառավարությունն ստանում է 65 մանդատ: Հրեական պետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 12-ին հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 68,38 տոկոս, քվեարկել է ավելի քան 4,3 մլն իսրայելացի՝ ձայնի իրավունք ունեցող ավելի քան 6 մլն ընտրողներից:

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հաջորդ շաբաթ ձայների հաշվարկի վերջնական արդյունքներն ստանալուց հետո կոնսուլտացիաներ կսկսի Կնեսետ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով պատգամավորներից մեկին կհանձնարարի կազմել նոր կառավարությունը: Որպես կանոն, նախագահը վարչապետի թեկնածու է ընտրում առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ստացած կուսակցության առաջնորդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս