
ԶԼՄ-ները չեն կարողանա դատական նիստը լուսաբանել մինչև քրգործով անցնող բոլոր վկաները չհարցաքննվեն

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։ Առաջարկվող փոխություններով և լրացումներով վերացվում են գործնականում ի հայտ եկած իրավական անորոշությունները և անհստակությունները, հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները, լրացվում են քրեական վարույթների անջատման կանոնները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով փոխարինելու հնարավորություն, հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշոման կայացման համար նախատեսվում է յոթնօրյա ժամկետ։ Այս մասին տեղեկանում ենք 24news.am-ից:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում մի շարք փոփոխություննեև են առաջարկվում։
Ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է օրենքի 267-րդ հոդվածը լրացնել նոր խմբագրությամբ 1.1.-ին մասով, որով դատական նիստի տեսաձայնագրումը չի կարող տարածվել, դրա ընթացքի հեռարձակում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակում չի կարող իրականացվել մինչև տվյալ քրեական գործով ներգրավված և դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Ստացվում է, որ դատական նիստերի լուսաբանումը սահմանափակվում է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում