
«Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց թուրքական պահանջները ու պասլատ արեց ադրբեջանական նարատիվները, իսկ դու «կզել» ես…». Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլ, քո քաղաքականությունը ոչ թե «վիզը ծուռ» է, այլ՝ «կզած»։
Նիկոլ, լսեցի երեսփոխանիդ բերանով քո պատասխանը ԱԺ լսումներին։
Քաղաքական խոսք՝ զրո, փաստեր՝ զրո, վիրավորանք՝ լիքը։
Չլրջացաք էլի, վարչապետ էլ դարձար, քո խոսքը նույնն է մնացել։
Դրսում՝ լաց ու աղերսանք, ներսում՝ հոխորտանք։
Հոխորտացո՞ղ եք, գնացեք Ալիեւի դեմ հոխորտացեք, որ էլ «բիզիմդիր», էլ՝ «նոլդու», էլ՝ կապիտուլյացիա, էլ՝ միջանցք ու էլ ինչ ասես, որ չի ասում։
ՄԱԿ-ի ամբիոնից սաղ աշխարհի դեմը Ալիեւից «կապիտուլյացիա» ու «միջանցք» չասել ես մուրում, եկել եք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքականությունից եք խոսում։
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց թուրքական պահանջները ու պասլատ արեց ադրբեջանական նարատիվները, իսկ դու «կզել» ես ադրբեջանական պահանջների առաջ»: