«Ասանժի քննադատները կարող են ուրախանալ, բայց դա մութ պահ է ազատ մամուլի համար». Սնոուդեն
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական ոստիկանության կողմից WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը «մութ պահ» է համարել ազատ մամուլի համար։
«Այն բանի պատկերը, թե ինչպես է Էկվադորի դեսպանը հրավիրում բրիտանական գաղտնի ոստիկանությանը, որպեսզի շենքից վռնդի հրատարակչին եւ, դուր է գալիս ձեզ դա, թե ոչ, ժուռնալիստիկայի գծով մրցանակների դափնեկրին, կմտնի պատմության գրքեր: Ասանժի քննադատները կարող են ուրախանալ, բայց դա մութ պահ է ազատ մամուլի համար»,- ապրիլի 11-ին գրելէ Սնոուդենը Twitter-ում: Լոնդոնի ոստիկանության աշխատակիցները Ասանժին ձերբակալել են ապրիլի 11-ի առավոտյան Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա գտնվում էր վերջին յոթ տարվա ընթացքում:
Նույն օրն ավելի վաղ լատինամերիկյան երկրի իշխանությունները որոշել էին մերժել նրան դիվանագիտական ապաստան տրամադրելու հարցում: Բրիտանական ոստիկանությունը դիվանագիտական ներկայացուցչության շենք էր ժամանել Էկվադորի դեսպանի հրավերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: