Բաժիններ՝

Զելենսկին խոստանում է չեղարկել նախագահի, պատգամավորների և դատավորների անձեռնմխելիությունը

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստանում է պաշտոնակալությունից անմիջապես հետո բոլորին հավասար դարձնել օրենքի առջեւ, չեղարկելով նախագահի, պատգամավորների եւ դատավորների անձեռնմխելիությունը, եւ խզել բիզնեսի կապը քաղաքականության հետ: Զելենսկու նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը գործողությունների այս ծրագիրն է ներկայացրել BBC-ին տված հարցազրույցում։

«Պաշտոնակալությունից հետո փաստորեն կլինի նստաշրջանների միայն մի քանի շաբաթ, հետո՝ արձակուրդներ, եւ կսկսվի ընտրարշավը: Այդ ժամանակաշրջանում մենք օրինագծեր կմտցնենք, որոնք թույլ կտան բոլորին հավասար դարձնել օրենքի առաջ, վերացնել նախագահի, պատգամավորների եւ դատավորների անձեռնմխելիությունը, օրենք իմպիչմենթի, պատգամավորների հետկանչման մասին»,-ասել է Դմիտրի Ռազումկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս