Բաժիններ՝

Սուդանի նախագահը հրաժարական է տվել. Reuters

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական է տվել, ներկայում կոնսուլտացիաներ են ընթանում անցումային խորհրդի ձեւավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրների:

Գործակալության տվյալներով, Հյուսիսային Դարֆուրի նահանգի արտադրության եւ տնտեսական ռեսուրսների նախարար Մաջուբ Հուսեյնը Al-Hadath հեռուստաալիքին հայտարարել է «Ռազմական խորհրդի ձեւավորման շուրջ ընթացող կոնսուլտացիաների» մասին, որն իշխանությունը կստանձնի նախագահ ալ Բաշիրի հրաժարականից հետո»:

Ավելի վաղ Baj News լրատվական պորտալը հայտնել է, որ Սուդանի Ռազմական խորհուրդը՝ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆի ղեկավարությամբ, պատրաստվում է իշխանությունը վերցնել մեկ տարի ժամկետով:

Պաշտոնապես չհաստատված տեղեկատվությամբ, մի խումբ զինվորականներ հեղաշրջում են կատարել՝ նախագահ Օմար ալ Բաշիրին հեռացնելով իշխանությունից: Օմար ալ Բաշիրի գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Ըստ որոշ տվյալների, նա տնային կալանքի տակ է դրված զինվորականների կողմից, որոնք երկրում հեղաշրջում են կատարել:

Տեղեկատվություն է հայտնվել նաեւ այն մասին, որ նա լքել է երկիրը: Դրա հետ մեկտեղ, Al-Hadath-ի աղբյուրների տվյալներով, նրա ինքնաթիռը ապրիլի 10-ի երեկոյան կալանվել է Հարթումի օդանավակայանում, երբ ալ Բաշիրը փորձում էր մեկնել հարեւան երկրներից մեկը:

Առավոտից սպասվում է բանակի «կարեւոր հայտարարությունը», սակայն այն առայժմ հետաձգվում է եւ, ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառը այն անորոշությունն է այն բանի շուրջ, թե ով է գլխավորելու անցումային խորհուրդը երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս