Բաժիններ՝

Ethiopian Airlines-ի հանրանավի կործանումից զոհվածի ընտանիքը 50 մլն դոլարի հայց է հարուցել Boeing-ի դեմ

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX-ի կործանման հետեւանքով զոհված Կանադայի քաղաքացու ընտանիքը դիմել է Չիկագոյի (ԱՄՆ) Քուքի օկրուգի դատարան՝ ավիահանրանավն արտադրող ֆիրմայի դեմ վնասի փոխհատուցման հայցադիմումով։

«Ներկայացված են 50 միլիոն դոլարի չափով վնասի փոխհատուցման պահանջներ»,- «Ինտերֆաքսին» հայտնել է փաստաբան Իգոր Տրունովը, որը ներկայացնում է հայցվորների շահերը:

Նրա խոսքով՝ զոհված 54-ամյա հաշվապահը եւ «Քալգարիում քենիացի քաղաքացիների» հիմնադրամի նախագահը թողել Է կնոջը եւ երեք երեխաների:
«Դա առաջին հայցն է, ներկայում ձեւակերպման փուլում են մյուս զոհվածների հարազատների փաստաթղթերը, որոնք նույնպես մտադիր են դիմել դատարան»,- ամփոփել է Տրունովը:

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը կատաում էր Ադիս Աբեբայից Նայրոբի չվերթը, կործանվել է այս տարվա մարտի 10-ին, ավիաաղետը 157 մարդու կյանք է խլել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930