Բաժիններ՝

Մակրոնը պնդել է, որ ԵՄ-ի գագաթնաժողովներն անցկացվեն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության. EurActi

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում կարողացել է պաշտպանել բարձր մակարդակի հանդիպումներն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության անցկացնելու իր պահանջը: Այդ մասին հայտնել է EurActiv լրատվական ռեսուրսը:

ԵՄ-ի հաջորդ գագաթնաժողովը, որի թեման կդառնա «Եվրոպայի ապագան», նշանակված է մայիսի 9-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում: «Գագաթնաժողովներն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության անցկացնելու որոշումն ապահովվել է Ֆրանսիայի պահանջների արդյունքում: Դա խորհրդանշական է, քանի որ այն բովանդակում Է ուղերձ, որ բաժանման գործընթացում անշրջելիության կետը հաղթահարված է, եւ որ Մեծ Բրիտանիան այնքան էլ նույն մակարդակի վրա չի գտնվում, ինչ եւ ԵՄ-ի մյուս անդամ երկրները»,-գրում է հրատարակությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գագաթնաժողովի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում այդ առնչությամբ կատակով նշել է, որ հոկտեմբերի 31-ին գագաթնաժողովի անցկացման դեպքում ինքն ստիպված կլինի լքել երեկոյան նիստը, քանի որ իր լիազորությունները լրանալու են ուղիղ կեսգիշերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս