Բաժիններ՝

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել ցույցերի ժամանակ անկարգություններին հակազդելու մասին օրենքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է այսպես կոչված «հակախուլիգանական օրենքը», որը միտված է ցույցերի ագրեսիվ մասնակիցներին հակազդելուն: Օրենքի տեսքստն ապրիլի 11-ին հրապարակվել է L՚Officiel պետական բանբերում։

«Օրենքը, որը նպատակմղված է ցույցերի ժամանակ հասարակական կարգի ամրապնդմանն ու երաշխավորմանը, հրապարակվել է L’Officiel-ում եւ ուժի մեջ է մտել այսօր առավոտյան»,- ապրիլի 11-ին իր Twitter-ում գրել է երկրի ՆԳ նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները: Նա ընդգծել է, որ այս օրենքը «ֆրանսիացիներին երաշխավորում է անվտանգություն եւ նրանց պաշտպանում է բռնությունից»: «Սա տեքստ է, որը պաշտպանում է մեր ինստիտուտները եւ մեր ազատությունները»,- հավելել է նախարարը:

«Դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայում սկիզբ է առել 2018 թվականի նոյեմբերի կեսերին՝ ի նշան բողոքի գների եւ հարկերի աճի դեմ: Հետագայում ցուցարարները հանդես են եկել իշխանության ինստիտուտների դեմ, որոնց նրանք մեղադրում են երկրի ոչ արդյունավետ կառավարման մեջ եւ այն բանում, որ աղքատության դեմ պայքարի ձեռնարկված միջոցները բավարար չեն:

Երկրում արդեն տեղի են ունեցել բողոքի քսանից ավելի համազգային օրեր, որոնք բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փակիզում, ուղեկցվել են իրավակարգի ուժերի հետ ցուցարարների ընդհարումներով, հրկիզումներով, խանութների կողոպուտներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս