Բաժիններ՝

Նաթանյահուն խոստացավ կրկնել Լուսնին հասնելու փորձը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նահանյահուն խոստացել է երկու – երեք տարի հետո կրկնել Լուսնին հասնելու փորձն այն բանից հետո, երբ «Բերեշիտ» տիեզերական ապարատն ապրիլի 11-ին վթարի ենթարկվեց Երկրի արբանյակի վրա վայրէջք կատարելու ժամանակ:

Անօդաչու կայանը հասցրել էր Երկիր «սելֆի»՝ուղարկել իսրայելական դրոշով Լուսնի մակերեւույթի ֆոնին, նախքան շարժիչի աշխատանքի խափանումը եւ կապի կորուստը թռիչքի կառավարման կենտրոնի հետ: «Իսրայելական տիեզերական ապարատը Լուսնի վրա վայրԷջք կկատարի անվթար:

Երկուսուկես – երեք տարի հետո»,- ասել Նաթանյահուն՝ անհաջողությունից հետո շփվելով առաքելության թիմի հետ:

Ապարատը մեկնարկել էր փետրվարի 22-ին ԱՄՆ-ի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից՝ Falcon 9 տանող հրթիռի միջոցով: Այն անցել էր 6,5 միլիոն կիլոմետր: Ուղիղ մեկ շաբաթ առաջ «Բերեշիտը» դուրս եկավ Լուսնի ուղեծիր՝ Իսրայելը դարձնելով աշխարհում յոթերորդ երկիրը, որին դա հաջողվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930