Բաժիններ՝

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 60-ի

Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի:

Այդ մասին հայտնել է GMA News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆիլիպինների  քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալները։

«Ավելի ու ավելի շատ տեղեկություններ են ստացվում զոհերի մասին։ Մենք տեղեկություններ ենք ստացել 60 մարդու մահվան մասին», – ասել է Ֆիլիպինների Քաղաքացիական պաշտպանության վարչության քարտուղարի տեղակալ Բեռնարդո Ալեխանդրոն։

Սեբուի նահանգում, որտեղ գրանցվել են հուժկու ստորգետնյա ցնցումներ, հայտարարվել է արտակարգ դրություն տարերային աղետի պատճառով։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերն իր ուղերձում հայտարարել է, որ կառավարական գերատեսչություններն աշխատում են տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնման և բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, իսկ  Հակահրդեհային պաշտպանության բյուրոյի աշխատակիցները մասնակցում են որոնողափրկարարական գործողություններին։

Ըստ իշխանությունների տվյալների՝ Սան Ռեմիխիո մունիցիպալիտետում փլուզվել է մարզա-առողջարանական համալիրի շենքը, որի բեկորների տակ մարդիկ են մնացել։

Ֆիլիպինների Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է, որ տեկտոնական ծագման երկրաշարժի օջախն ընկած է եղել 5 կիլոմետր խորության վրա՝ Սեբուի նահանգի Բոգո քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են սեպտեմբերի 30-ին տեղական ժամանակով ժամը 21:59-ին (Երևանի ժամանակով ժամը 17:59-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս