Բաժիններ՝

Զելենսկին ավելի քան կրկնակի գերազանցում է Պորոշենկոյին ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին. հարցում

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրողների վարկանիշում պետության գործող ղեկավար, նախագահի պաշտոնի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին ավելի քան կրկնակի գերազանցում է ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի է ունենալու ապրիլի 21-ին:

Ուկրաինայի Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման այս ոչ պաշտոնական տվյալներն ապրիլի 11-ին հրապարակել են ԶԼՄ-ները։

Ըստ հետազոտության տվյալների, երկրորդ փուլում Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49,3 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 20,6 տոկոսը:

Նախապատվությունների վերաբերյալ հարցին հրաժարվել է պատասխանել հարցվածների 9,7 տոկոսը, ընտրության հարցում չի կողմնորոշվել 20,4 տոկոսը: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, որը կայացել է մարտի 31-ին, Զելենսկուն աջակցել է ընտրողների 30,24 տոկոսը, Պորոշենկոյին՝ 15,95 տոկոսը:

Հարցումն անցկացվել է ապրիլի 5-ից մինչեւ 9-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930