Բաժիններ՝

Մեյը հավաստել է, որ Ասանժը ձերբակալվել է ԱՄՆ-ի պահանջով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 11-ին հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնանդիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը դրսեւորում է իրավունքի գերակայությունը երկրում, նա հավաստել է, որ այդ ձերբակալումը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով։ «Ասանժը ձերբակալվել էարտահանձնման այն պահանջին համապատասխան, որն ուղարկվել էր Միացյալ Նահանգների կողմից»,-ասել է Մեյը:

«Այժմ այդ արտահանձնումը իրավունքի կիրարկման հարց է, որը դրված է դատարանի առաջ»,-հավելել է նա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լոնդոնի ոստիկանության աշխատակիցներին, որոնք կատարել են Ասանժի ձերբակալումը: Ավելի վաղ WikiLeaks-ը հայտնել է, որ իր հիմնադիրը ձերբակալված է ԱՄՆ-ի պահանջով:

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ Լոնդոնից գրավոր պարտավորություն է ստացել Ասանժին չհանձնել այն երկրին, որտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930