Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 24-ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
Ոստիկանության կողմից ձերբակալված Extinction Rebellion հասարարական կազմակերպության ակտիվիստների թիվը բողոքի ակցիաների ոչ լրիվ չորս օրվա ընթացքում, որոնք Լոնդոնի փողոցներում անցկացվել են շրջակա միջավայրի աղտոտման դեմ, զգալիորեն գերազանցել է 400-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 18-ին վերընտրվել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ԱՊՀ-ի ՄԽՎ) նախագահ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով շուրջ 180 երկրների շարքում 61-րդն է։ 2019թ. սանդղակում Հայաստանն առաջընթաց է գրանցել 19 կետով՝ տարածաշրջանում մամուլի ազատության ինդեքսով զիջելով միայն Վրաստանին։
Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Մյուրիել Պենիկոն ապրիլի 18-ին հայտարարել է «Ֆրանսիայի կառույց» կոչվող նախագծի գործարկման մասին՝ երիտասարդ մասնագետներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը ներգրավելու համար, որը տուժել է հրդեհից:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ, որն ապրիլի 18-ին Մոսկվա է ժամանել կոնսուլտացիաների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ ավերիչ հրդեհ է տեղի ունեցել, փակ չի լինի հինգ տարվա ընթացքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կարող են երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի ղեկավարի՝ Ճապոնիա այցի ընթացքում, որը, ինչպես սպասվում է, կկայանա մայիսին:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի:
Պերուում սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի (1985 – 1990, 2006 – 2011) մահվան կապակացությամբ, որը կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ:
Հնդկաստանում ընթացող համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մոտավորապես 160 մլն ընտրողներ ապրիլի 18-ին իրենց ձայնը կտան 11 նահանգներում եւ միութենական տարածքներից մեկում:
Առնվազն 14 մարդ է սպանվել Պակիստանի Բելուջստանի նահանգում ավտոբուսի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարող է զբաղեցնել Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի պաշտոնը:
Իվանկա Թրամփը հավաստել է, որ հայրն իրոք իրեն առաջարկել է գլխավորել Համաշխարհային բանկը (ՀԲ) այն դեպքում, եթե իրեն հետաքրքրի այդ աշխատանքը, տեղեկացնում է BBC-ին:
Էր Ռիադը 2020 թվականին կընդունի «մեծ քսանյակի» գագաթնաժողովը:
Համացանցում հրապարակվել է հրդեհից ավերված՝ Փարիզի Աստվածամոր տաճարի առաջին լուսանկարը տիեզերքից:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ապրիլի 17-ին հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի երեք երկրներ՝ Կուբան, Վենեսուելան եւ Նիկարագուան, անխուսափելիորեն կկործանվեն:
Պորտուգալիայի Մադեյրա կղզու կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել տուրիստական ավտոբուսի վթարից մեծ թվով մարդկանց զոհվելուց հետո։
Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր տիպի «մարտավարական կառավարվող զենքի» փորձարկման մասին, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է իր հատուկ ներկայացուցչին, որը կզբաղվի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմամբ, փոխգործակցություն կիրականացնի գործի դրված բոլոր նախարարությունների, հատկապես մշակույթի նախարարության հետ:
Ռուսաստանի պատմության մեջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի դերը դրական է համարում երկրի քաղաքացիների 70 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ է համապատասխան հետազոտությունների ողջ ժամանակաշրջանում:
Միջուկային աղետը կհաջողվի կանխել՝ միայն ավելացնելով այն կանանց բաժինը, որոնք զբաղված են միջուկային զենքի ոլորտում:
Եվրահանձնաժողովը հրապարակել է ԱՄՆ-ից ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող է 20 մլրդ դոլարի մաքսատուրք դրվել՝ ի պատասխան Boeing ընկերությանը ԱՄՆ-ի պետական սուբսիդիաների տրամադրման:
Ձերբակալման փորձի ժամանակ իրեն վիրավորած Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան վախճանվել է:
«Հումանիտար պրոյեկտներ իրականացնելու շուրջ համաձայնությունը նոր փուլ է կարգավորման գործընթացում, բայց այն չի վերացնելու կողմերի միջև առկա լուրջ բնույթի հակասությունները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներին։
Անցած շաբաթ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:
Եվրամիությունը հանդես է գալիս Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանման դեմ եւ պատրաստ է դրանցից պաշտպանել իր ընկերություններին: