Հարցին, թե հնչում են համեմատություններ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ամերիկյան աջակցության աննախադեպ ծավալների և ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո աջակցության ծավալների միջև, որքանո՞վ են այդ համեմատությունները տեղին, նա պատասխանեց, որ պատահականորեն չի նշում հարաբերությունների քաղաքական մակարդակի մասին։
Ուկրաինայի բնակիչները կարծում են, որ պետության նորընտիր ղեկավար Վլադիմիր Զելենսկու առաջնահերթ խնդիրները պետք է դառնան պատգամավորներին եւ նախագահին անձեռնմխելիությունից զրկելը, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Դոնբասի չվերահսկվող տարածքների հետ ուղղակի երկխոսություն սկսելը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Եկատերինբուրգի բնակչության շրջանում հարցում անցկացնել՝ քաղաքային հրապարակներից մեկում տաճար կառուցել հարցի համար:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն մայիսի 16-ին հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Շանհայում հինգ մարդ է զոհվել շենքի փլվելու հետեւանքով:
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը եւ երկու որդիները պետական պաշտոններ են զբաղեցրել միջանկյալ ընտրությունների ընթացքում՝ իրենց մրցակիցների նկատմամբ հասնելով հսկայական առավելության:
Գերագույն ռադան որոշել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է հետաձգել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, մայիսի 16-ին ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում, հայտարարել է, որ իր աշխատանքը նպատակամղված է հանրապետությունում իշխանության խաղաղ անցումն ապահովելուն։ «Արտահերթ ընտրությունները, որոնց անցկացմանը մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, ուղղված են երկրի կայուն զարգացման ուղու ապահովմանը:
Եվրամիության (ԵՄ) ընդլայնման գործընթացը կշարունակվի, սակայն այժմ այն կփոխվի եւ զգալիորեն ավելի շատ ժամանակ եւ ջանքեր կպահանջի:
Շանհայում տասը մարդ է հայտնվել փլված շենքի ավերակներում, որը վերակառուցվում էր:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշել է Չինաստանի հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ը սեւ ցուցակ մտցնել «ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար, տեղեկացնում է BBC-ին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի կարողանա դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի շինարարությունը, չնայած Եվրամիության Գազի նոր դիրեկտիվի ընդունմանը:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը վտանգի ամենաբարձր՝ չորրրորդ մակարդակն է սահմանել Իրաքի համար եւ կոչ է անում իր քաղաքացիներին չուղեւորվել այդ երկիր ահաբեկչության, մարդկանց առեւանգման եւ զինված հակամարտության պատճառով։
Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները մեկնել են Նորվեգիա՝ քննարկելու երկրում ճգնաժամի լուծման համար բանակցելու հնարավորությունը:
«Հայաստանն իր արտաքին քաղաքական հակվածությունը դեպի Ռուսաստան չի փոխել, Ռուսաստանի հետ կան այդ բավարար խողովակները, իսկ Նահանգների հետ՝ ոչ»,- ասում է Փոլ Գոբլը:
Տասմանիայի համալսարանի գիտնականնները համոզված են, որ իրենց հաջողվել է ստեղծել հրաբուխների ժայթքումների կանխատեսման միանգամայն նոր ճշգրիտ համակարգ:
Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) դատարանը մայիսի 13-ին Bayer կոնցեռնին պարտավորեցրել է ավելի քան 2 միլիարդ դոլար վճարել երկու ամերիկացիների, որոնց մոտ քաղցկեղ է ախտորոշվել ենթադրաբար Roundup հերբիցիդի հետ շփման պատճառով:
Միացյալ Նահանգների Լուիզիանայի նահանգի փոխնահանգապետ Բիլի Նանգեսերը մայիսի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորել է՝ ոտքերին նրա դիմանկարով «բրդոտ» գուլպաներով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր մեքենայով՝ պապամոբիլով Սուրբ Պետրոսի հրապարակով շրջել է վերջերս Իտալիա ժամանած փախստական երեխաների հետ:
Անցյալ շաբաթ ես տեղեկացրել էի Ադրբեջանի կրոնական ազատությունների խախտումների մասին, ինչպես նշված էր Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցում։ Այս շաբաթվա իմ հոդվածը լուսաբանում է կրոնական խախտումները Թուրքիայում, ինչպես հաղորդում է ԱՄՆ դաշնային գործակալությունը՝ USCIRF-ը։
Իրանի ափեր ուղարկված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում է Abraham Lincoln («Աբրահամ Լինկոլն») ատոմային ավիակիրը, մայիսի 15-ին մտել է Օմանի ծոց:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է Իրաքի զինված ուժերի վարժեցման եւ ուսուցման առաքելությունը:
Ուկրաինան մայիսի 15-ին նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ դրանցում նախատեսելով որոշակի խմբերի ապրանքների մատակարարումների արգելք եւ հատուկ մաքսերի կիրառում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կարգադրել է, որ պետական բոլոր այն ծառայողները, որոնց աշխատանքը կապված չէ օպերատիվ ծառայությունների հետ, հեռանան Իրաքից:
Աշխարհի տարբեր տարածաշրջանների մարդկային քաղաքակրթությունները պետք է հրաժարվեն հակամարտություններից եւ իրավահավասար վերաբերվեն միմյանց:
Աղիքային վարակի բռնկում է տեղի ունեցել ԱՄՆ-ի տասը նահանգում, որն առաջացել է մեծ մասամբ տավարի մսի գործածումից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Լոնդոնում քննարկել է այն սպառնալիքները, որոնք դիտվում են Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:
Սոչիում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ Ռուսաստանի ղեկավարության բանակցությունների արդյունքը դարձավ այն, որ երկու կողմերն էլ մնացին իրենց կարծիքներին, սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այդ ուղեւորությունը Վաշինգտոնի վարչակազմի լուրջ փորձն է՝ վերաբեռնում սկսելու երկու երկրների հարաբերություններում:
Ռուսասաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ռուսական խորհրդարանի վերին պալատի պատվիրակության հետ մայիսի 15-ին պաշտոնական այցով ուղեւորվում է Թուրքիա: