Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից՝ 1 տրլն 999.4 մլրդ դրամից ավելի է 13.4

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից՝ 1 տրլն 999.4 մլրդ դրամից ավելի է 13.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 2 տրլն 5.4 մլրդ դրամից ավելի է 7.4 մլրդ դրամով կամ 0.4%-ով:

Միաժամանակ, 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 245.6 մլրդ դրամով կամ 13.9%-ով:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031