 
                        Մատվիենկոն պաշտոնական այցով ուղևորվում է Թուրքիա
 
                                    Ռուսասաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ռուսական խորհրդարանի վերին պալատի պատվիրակության հետ մայիսի 15-ին պաշտոնական այցով ուղեւորվում է Թուրքիա: Այդ մասին հայտնել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը:
«Այցի ծրագրում ԴԽ-ի նախագահի հանդիպումներն են երկրի ղեկավարության, խորհրդարանականների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պատվիրակության կազմում ընդգրկվել են Դաշնության խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովը, միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, նրա տեղակալ Ալեքսանդր Բաբակովը եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        