Ո՞վ չգիտի, որ ընտրակաշառք դուք եք բաժանել. տեղն էլ գիտեմ. մի տան վրա 57 հոգի գրանցել էիք. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է իր մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

«Ես չեմ իջնի նրանց մակարդակին, շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով՝ Միութենական պետության մասին իր ասածներին հավատարիմ է մնում, տեսակետը չի փոխել։

Գյումրիում ընտրություններին «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքներին ի պատասխան էլ՝ Ղուկասյանը նշել է․

«Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, գիշեր-ցերեկ Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք՝ ընտրակաշառք․  ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառք ։ Ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։

Մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել, բա «Վիվարոյի» ձեր գումարները ․․․ ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք բերում, փաստ ունեմ՝ մի տան վրա 57 մարդ եք գրանցել։ Բա, էդ ովքե՞ր էինք դրանք անողները ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031