
Թուրքիայի և Ղազախստանի միջև դրամական փոխանցումները դարձել են առանց միջնորդավճարի

Թուրքիայում գործող «Turan» ֆինանսական հավելվածի միջոցով հնարավոր է դարձել առանց միջնորդավճարի գումար ուղարկել Ղազախստան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի և Ղազախստանի միջև այս քայլը համարվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև ռազմավարական գործընկերություն։ Դա զգալիորեն կհեշտացնի Թուրքիայում բնակվող այն քաղաքացիների աշխատանքը, ովքեր գումար են ուղարկում Ղազախստանում գտնվող իրենց հարազատներին։
Միևնույն ժամանակ, Ղազախստանի բանկային համակարգի ինտեգրումը կարագացնի երկկողմ ֆինանսական շարժունակությունը։