Երկիր մոլորակի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը:
«Ցավոք, ես չեմ տեսնում այլ հեռանկար, երբ իրենք՝ կողմերը, փակուղային կեցվածքով են մտնում բանակցային գործընթաց, այսինքն՝ չկան այլ դիրքորոշումներ, որոնք կփոխեն կարգավորման գործընթացի տասնամյակներ շարունակվող հունը։ Եթե դա չկա, վտանգներն էլ նույնն են ըստ էության»։
Կորեայի Հանրապետության քաղաքացիների կեսից ավելին պաշտպանում է Փհենյանի հետ երկխոսության շարունակումը:
Մեզ լավություն չի արվել, բայց մենք այդ ձևակերպումները կարողացել ենք ստանալ այդ համաձայնագրում։ Եվրոպացիները չմտածեն և չեն էլ մտածել, որ մեզ լավություն են արել»։
Հիբրիդային սպառնալիքներին եւ ապատեղեկատվությանը հակազդելը կլինի Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության գերակայություններից մեկը, որը Ռումինիայից նրան կանցնի հուլիսին:
Մայիսի 14-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա-Նոր Գվինեա կղզի-պետության ափերի մոտ:
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բուլոքը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի հաջորդ ընտրություններում, որոնք կայանալու են 2020 թվականին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները հարված են հասցրել նավթամուղերից մեկին:
Սա երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն է եւ Փոմպեոյի՝ որպես Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան երկրի տարածքում արգելել է երեք ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, որոնք կասկածվում են ապրիլի 21-ի պայթյուններին մեղսակից լինելու մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էներգաանվտանգության դոկտրինում հանձնարարել է զարգացնել ինտեգրացումը ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի երկրների հետ, խորացնել գործընկերությունը BRICS-ի, ՀՇԿ-ի, ԳԱԵՀ-ի եւ ՕՊԷՔ-ի շրջանակներում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ երկրում հիմնվել է 225 մլն եվրո ծավալով նոր հիմնադրամ, որը կոչված է հովանավորել մշակութային ճյուղի, հատկապես կինո- եւ հեռուստաինդուստրիայի նախագծերը։
Իրանի տնտեսության՝ մետաղների արտադրության հետ կապված սեկտորների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են այն բանին, որ փակվի արտահանումից Թեհրանի եկամտի խոշորագույն աղբյուրներից մեկը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Սոչիում Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ բանակցություններում քննարկվելու են լայն շրջանակի հարցեր, ընդ որում՝ կողմերին անհրաժեշտ կլինի հետագա զարգացման ուղիներ գտնել նույնիսկ չնայած հնարավոր տարաձայնություններին։
Greenpeace-ի բնապահպանները բարձրացել են Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» (PiS) իշխող կուսակցության շենքի տանիքը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովի բացմանը, կոչ է արել վերջ դնել Եվրոպայի արեւելքի հակամարտություններին։
«Դիվանագիտական արարողակարգին քիչ թե շատ ծանոթ անձիք կհաստատեն, որ այս մակարդակի խմբային նկարներում յուրաքանչյուրն ունի իրեն նախօրոք հատկացված տեղը, որը որոշում են կազմակերպիչները։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահին հատկացված էր տեղ տեսանելի վայրում՝ ի տարբերություն Հայաստանի, ապա կարելի է պնդել, որ այստեղ առկա է խտրական վերաբերմունք Հայաստանի ղեկավարի նկատմամբ»։
Օդի սաստիկ աղտոտվածության պատճառով Մեքսիկայի մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում չեղարկվել են ֆիզկուլտուրայի բացօդյա պարապմունքները եւ դպրոցական դասամիջոցները:
Բրյուսելի հետ երկաթուղային հաղորդակցությունը մայիսի 14-ի առավոտյան լիովին ընդհատվել է այն կայանքի հրկիզման հետեւանքով, որն ապահովում էր երկաթուղիների էլեկտրասնուցումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար է տրամադրել NASA-ին: Այդ մասին նա հայտնել է իր Twitter-ում:
Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 14-ին կկայանա «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Շոուի 17 մասնաիցներից միայն 10-ը կստանան եզրափակիչի ուղեգիր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Շրի Լանկայի իշխանությունները վերստին սոցիալական ցանցերի ժամանակավոր արգելափակում են նախաձեռնել, այդ թվում՝ Facebook-ում եւ WhatsApp-ում, ապրիլի 21-ին կղզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո բռնության աճի կապակցությամբ:
«Հումանիտար պայմանավորվածությունները կիրթ քայլեր են, բայց դրանք պետք է լինեն այլ գործողությունների հետ համատեղ, տեղեկատվական պատերազմի ոլորտում գործուն քայլեր, բարենպաստ մթնոլորտ ժողովուրդների մակարդակում չենք տեսնում, տեղեկատվական պատերազմը շարունակվում է»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին Սոչիի իր նստավայրում կընդունի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
«Տոյոտա» ընկերությունը դիմել է Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարություն՝ կնքելու հատուկ ներդրումային պայմանագիր:
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն շահագրգռված է, որ ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա:
Եվրոպացիների գրեթե կեսը չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է ԵՄ-ի անվտանգության հարցում:
Շրի Լանկայի ոստիկանությունը հայտարարել է կղզու Հյուսիսարեւմտյան նահանգում պարետային ժամ սահմանելու մասին՝ կապված մուսուլմանական եւ բուդդայական բնակչության միջեւ բախումների հաճախացած դեպքերի հետ:
«Արևելյան գործընկերության» հոբելյանական գագաթաժողովից հետո Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հավանաբար հռչակագիր չեն ընդունի Ադրբեջանի դիմադրության պատճառով։