Ղարաբաղցիներին սպառնում է դանդաղ վտարում իրենց հայրենիքից. Թոմաս դե Վաալ

Կարնեգի վերլուծական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը Guardian-ի հետ զրույցում ասել է, որ Ղարաբաղի հայերի ապագան Ադրբեջանում շատ անորոշ է։

«Ակնհայտ է, որ հրադադարը դրական բան է, եթե այն երկար տեւի, քանի որ զանգվածային արյունահեղության սպառնալիքը կկանխվի… Այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, Ռուսաստանի միջամտությունն է Ադրբեջանի անունից՝ Ղարաբաղում իր խաղաղապահ ուժերը գոնե որոշ ժամանակով պահպանելու եւ դրանով Հարավային Կովկասում ամրապնդվելու նպատակով։

Հիմնական պարտվողները Ղարաբաղի հայերն են, որոնք պարտվել են ինքնորոշման կամ Ադրբեջանից անջատվելու իրենց 35-ամյա պայքարում։ Այժմ նրանք կորցնում են ինքնապաշտպանության ցանկացած միջոց, եւ նրանց ապագան Ադրբեջանում շատ անորոշ է։ Ղարաբաղցիները, հնարավոր է, խուսափել են լիակատար ոչնչացումից, բայց նրանց սպառնում է դանդաղ վտարում իրենց հայրենիքից, քանի որ Ադրբեջանը նրանց ոչ մի ինքնավարություն կամ հատուկ քաղաքական իրավունքներ չի առաջարկում։

Մյուս պարտվողներն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, որոնք ամեն կերպ փորձում էին միջնորդ լինել այս հակամարտությունում, բայց որոնց իրավունքների եւ միջազգային երաշխիքների մասին ուղերձը խեղդվում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ավելի կոշտ հայտարարություններով»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930