ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թե՛ Իրանի, թե՛ ՌԴ-ի համար սպառնալիք են ստեղծում սկզբունքորեն նույն ուժերը, որոնք դեմ են երկրների օրինական շահերի ապահովման գաղափարներին։
Եվրոպական երկրների նախարարները Իրանին կոչ են արել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսել առանց նախապայմանների։ Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ դրա մասին ուղղակի կերպով հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Հայֆայում գտնվող Իսրայելի ՆԳՆ շենքին։
«Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը»հրապարակել է «Եվրոպական ավիացիայի զեկույցը»։
Ըստ Tasnim News-ի՝ Իրանը պնդել է, որ միայն Իսրայելի ագրեսիայի կասեցմամբ կարող է բացվել արդար գործընթացի վրա հիմնված դիվանագիտության ճանապարհը։ Իրանական բանակցային թիմն ընդգծել է, որ Իրանը չի լքել բանակցությունների սեղանը, և որ այս բանակցությունները երկխոսության ավարտ չեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ազգային անվտանգության խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Իրանին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու մասին Իսրայելի սպառնալիքները չեն իրականանա։
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են ազգային բարերար Սամվել Կարապետյանին ներկայացված շինծու մեղադրանքին և նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդարին, ՀԷՑ-ը նրանից խլելու և պետականացնելու փորձերին, մասնավոր սեփականության սկզբունքի կոպիտ ոտնահարմանը, տնտեսակարգը խաթարելու՝ վարչախմբի պարագլխի համառ փորձերին, և այլն։
«Տասնամյակներ շարունակ նրա գործունեությունն ուղղված է եղել բարեգործական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակներում, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարգավաճմանը։ Տասնամյակներ շարունակ նրա կողմից կյանքի են կոչվել հարյուրավոր բարեգործական և մարդասիրական նախագծեր», – Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասաց Քամալովը։
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում. Ստամբուլի օդանավակայանում Փաշինյանին դիմավորեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Թուրքիա գնացած Ադրբեջանի նախագահին օդանավակայանում անձամբ դիմավորեց Թուրքիայի նախագահը։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին։
Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային: Այս մասին Սամկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնել՝ հանդիպելու Էրդողանի հետ. ինչո՞ւ հենց հիմա, արդյո՞ք հայկական կողմն ունի օրակարգ, թե՞ Փաշինյանը գնացել է սպասարկելու թուրքական օրակարգը, որը վաղուց սահմանվել է:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում գոյություն ունի անվստահության և կոչ է արել հաղթահարել դա դիվանագիտական միջոցներով։
Կարճաժամկետ այցելությունների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմի բարեփոխումը (գործում է 2013 թվականից) թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ արձագանքել այն իրավիճակներում, երբ երկրները հետ են կանգնում վիզայի ազատականացման համաձայնագրի կարեւոր սկզբունքներից, ինչը կարող է առաջացնել մտահոգություններ՝ կապված ինչպես անվտանգության, այնպես էլ՝ մարդու իրավունքների խախտումների հետ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի հայտարարությունն՝ արված Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։
««Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալելու երևանյան դատարանի որոշումն առաջնային պլան է մղել Հայաստանի ներքաղաքական օրակարգը»,- այս մասին գրում է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Forbs.ru կայքում հրապարակված հոդվածում: Ըստ նրա, մինչև վերջերս հայկական քաղաքականությունը գրեթե բացառապես քննարկվում էր Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության համատեքստում։
Ռումինիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ շաբաթներ տևած բանակցություններից հետո, հունիսի 20-ին նախագահ Նիկուսոր Դանը Լիբերալ կուսակցության առաջնորդ Իլիե Բոլոժանին նշանակել է Ռումինիայի վարչապետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շեննոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր հայտարարություն են տարածել՝ հանդես գալով Միջկրոնական եւ համոզմունքի ազատության հարցերով Խորհրդարանական միջկուսակցական խմբի անունից՝ արտահայտելով իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար Արևմուտքի կողմից հասարակության վրա լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է, «ՌԻԱ»-ին ասել է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։
Երևանը կկարողանա քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու և հնարավոր է՝ մեկ այլ ինտեգրացիոն միավորմանը միանալու հարցը միայն ռիսկերի և հետևանքների մանրակրկիտ գնահատումից հետո. այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Իսրայելի կողմից Իրանի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։ Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ը, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարը Նորվեգիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։
Իրանը հարվածում է բացառապես Իսրայելի ռազմական և հետախուզական օբյեկտներին, ինչպես նաև որոշումների կայացման կենտրոններին: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:
Իսրայելի ռազմաօդային ուժերն առավոտյան գրոհել են Իրանի արևմուտքում գտնվող հրթիռների պահեստների և դրանց արձակման կայանքների վրա։ Այս մասին Telegram-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):
Իսրայելցի զինվորականները պատրաստված են երկարատև գործողության՝ Իրանի միջուկային ծրագրի և հրթիռային ներուժի վերացման նպատակով: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը:
#ՀԻՄԱ. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ. #ՈՒՂԻՂ