Եվրոպացի նախարարները Իրանին կոչ են անում ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսել առանց նախապայմանների

Եվրոպական երկրների նախարարները Իրանին կոչ են արել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսել առանց նախապայմանների։ Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ դրա մասին ուղղակի կերպով հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Մենք Իրանի նախարարին հրավիրել ենք քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը, առանց սպասելու հարվածների դադարեցմանը, ինչին մենք նույնպես հույս ունենք», -ըստ BBC-ի հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել է, որ Թեհրանը որևէ կողմի հետ չի բանակցի, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները։

Տեսանյութեր

Լրահոս