Խաչանովը Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարում պայքարը կսկսի երկրորդ շրջանից։ Մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
Ի՞նչ կարգի ելույթ պիտի ունենար Փաշինյանը, որ որևէ մեկը նրան լուրջ ընդուներ։
Ամերիկյան նոր ուժեր կժամանեն Մերձավոր Արևելք, Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
Թուրքիան և Հայաստանը պայմանավորվել են ուղիղ երկկողմ ցամաքային առևտուր սկսել, օրերս տեղեկացրել է թուրքական T24 հեռուստաալիքը: Իսկ Al Monitor պարբերականի տեղեկություններով՝ Անկարան և Երևանը պայմանավորվածություն են ձեռք բերել ցամաքային ուղիղ առևտուր սկսելու վերաբերյալ։ Այդ քայլն արվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերի ակտիվացման խորապատկերին՝ «Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ղեկավարությամբ ավելի լայն տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների […]
«Իսպանիան չի մասնակցում բանակցություններին՝ իրեն բացառելով միջուկային ծրագրին վերաբերող ցանկացած քննարկումից»:
Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի, և այն սկսելու համար հիմքեր չկային, հայտարարել է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
ԵՄ երկրները չեն աջակցում Ուկրաինայի արագացված անդամակցությանը դաշինքին, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրանական պատասխան հարվածի հետևանքով զոհված ամերիկացի զինվորականները գտնվել են Քուվեյթի առևտրային նավահանգստի թույլ պաշտպանված շենքում և ավիահարվածի մասին որևէ նախազգուշացում չեն ստացել։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը 74 միլիոն դոլարի պայմանագիր են կնքել R4-Integration ընկերության հետ՝ Lockheed Martin HC-130J Combat King II ինքնաթիռների համար արբանյակային կապի համակարգեր մատակարարելու և տեղադրելու համար:
Մարտի 4-ի առավոտյան հեռուստատեսային ելույթում Սանչեսն ասել է, որ կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել «ո՛չ պատերազմին» խոսքերով։
Թուրքիան նախազգուշացրել է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած թշնամական գործողության և կշարունակի խորհրդակցությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ՝ իր սահմանների մոտ Իրանից արձակված հրթիռի խոցման միջադեպի լույսի ներքո։ Այս մասին գրում են ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները, հաղորդելով՝ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից:
Իրանը կհետապնդի իր նպատակները Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում՝ անկախ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշումից:
2026 թվականի մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ թեհրանաբնակ Հովսեփ Ավետյանի հետ, որն անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Իրանում տիրող ներկայիս իրավիճակի և հայ համայնքի մասին։
Միևնույն ժամանակ, Հորդանանի ոստիկանությունը կոչ է արել դեսպանատան մոտակայքում ապրող բնակիչներին մնալ տանը, փակել պատուհանները և ձեռնարկել այլ նախազգուշական միջոցներ։
Փետրվարի 28-ին Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից և Իսլամական Հանրապետության կողմից Պարսից ծոցի երկրների և Իսրայելի դեմ ձեռնարկված հակահարվածից հետո շատ երկրների օդային տարածքը փակվել է։
Գրոսին հնարավոր է համարել, որ Իրանում պահպանվում է հարստացված ուրանը։
Իրաքի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆուադ Հուսեյնը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները՝ Իրանին հարվածների և էներգաշուկայի համար հետևանքների ֆոնին:
Այսօր Թուրքիան ոչնչացրել է Իրանի տարածքից դեպի իր տարածք թռչող հրթիռը
Ֆիդանը փոխանցել է Անկարայի արձագանքը Իրանից արձակվելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցրած և չեզոքացված բալիստիկ հրթիռի վերաբերյալ
Հունգարիան կարող է դադարեցնել Եվրամիության կողմից Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակումը, եթե ԵՄ-ն առաքելություն իրականացնի «Դրուժբա» նավթամուղի ստուգման համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ներկայանալ չցանկացած հունգարացի պաշտոնյայի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի սպառնացել է Իսպանիայի նկատմամբ լիակատար առևտրային էմբարգո կիրառել այն բանից հետո, երբ Մադրիդը հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ զինված ուժերին օգտագործել իր բազաներն Իրանի դեմ հարվածների նպատակով․ գրում է BBC-ն։
Ֆրանսիայի առաջնորդն արդեն հրավիրել է Ֆրանսիայի Պաշտպանության խորհրդի երեք նիստ։ Նիստերը տեղի են ունեցել փետրվարի 28-ին, մարտի 1-ին և մարտի 2-ին։ Օրակարգում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն էր։
ԱՄՆ նախագահն էլ տարբեր ժամկետներ է նշում՝ 4 շաբաթ ու նաև ավելի
Պարսից ծոցի երկրներն ապագայում կբախվեն ԱՄՆ անվտանգության համակարգից կախվածության հետ:
Ըստ The Times of Israel պարբերականի՝ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի զինված ուժերը իրանական խորտակվող նավից փրկել են 30 մարդու։
Հաղորդվում է, որ միջոցառումների վերջնական ժամանակացույցի և ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի մոտ ժամանակներս։
Փետրվարի 28-ին շարժումը հայտարարել է, որ վերսկսում է իր գործողությունները Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ ՝ Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով:
Հրատարակության թղթակիցը նշում է, որ Ռամշտայնի ռազմական բազան, որն օգտագործվում է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազա Գերմանիայում, կարող է ծառայել որպես «ազդեցության լծակ» ԱՄՆ-ի վրա։
Ըստ Պրևոյի՝ Եվրոպան «չափազանց երկար ժամանակ է հույսը դրել ԱՄՆ-ի պաշտպանական հովանոցի վրա» և այժմ պետք է ուժեղացնի իր սեփական պաշտպանությունը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցույց է տվել Ուկրաինայի քարտեզը։