Բաժիններ՝

Բորելը հայտարարել է ԵՄ-ում մերձավորարևելյան հակամարտության հարցում միասնության բացակայության մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է համայնքում մերձավորարևելյան հակամարտության հարցում միասնության բացակայության մասին: Այս մասին Բորելը հայտնել է իսպանական RTVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կան երկրներ, որոնք հասկանալի պատմական պատճառներով պատրաստ են Իսրայելին տրամադրելու ոչ միայն զենք, այլ նաև ամենաթողություն նրա պաշտպանական կամ հարձակողական գործողություններում», – նշել է նա:

Միևնույն ժամանակ Ժոզեպ Բորելը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման։

«Բոլորը գիտեն, որ անհրաժեշտ է փորձել խուսափել հետագա էսկալացումից…. Իրանի կողմից լուրջ հարձակում է եղել Իսրայելի դեմ, և մենք չգիտենք դրա հետևանքները, և կարելի է ակնկալել, որ Իսրայելը կպատասխանի», – ասել է Բորելը։

Դիվանագետի խոսքով՝ դա կարող է «տարածաշրջանը ներքաշել մեծ հակամարտության մեջ և դա, բնականաբար, կազդի նավթի գների վրա»։«(Խմբ.՝ Իսրայելի վարչապետ) Նեթանյահուի կառավարությունը չի լսել ոչ մեկի ձայնը, – ասել է դիվանագետը:

– Միջազգային հանրության խնդրանքը, որ ներխուժում չլինի Լիբանան, հաշվի չառնվեց, ինչպես որ խնդրանքը՝ չմտնել Գազայի քաղաքներ»։

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս