
Telegram-ի աշխատանքում խափանումներ են

Telegram-ի օգտատերերը բողոքում են հավելվածի աշխատանքում խափանումներից: Ծառայությունը մե՛կ աշխատում է նորմալ, մե՛կ ալիքի բեռնման համար երկար ժամանակ է պահանջում, գրում է fontanka.ru-ն:
Խափանումների մշտադիտարկման Downdetector պորտալը ժամը 15:00-ի դրությամբ գրանցել է ավելի քան 800 բողոք հավելվածի աշխատանքի վերաբերյալ: Խնդիրներ են նկատվում հավելվածի ինչպես բջջային, այնպես էլ համակարգչային տարբերակում։ Օգտատերերը հիմնականում դժգոհում են ծանուցումների հետ կապված խնդիրներից, հավելվածի ու կայքի խափանումներից։
Սա մեկ շաբաթվա ընթացքում Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանման երկրորդ դեպքն է: