Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ դատաքննության իրավունքից։

Գործերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի նկատմամբ դաժան վերաբերմունքին, գրում Է Reuters-ը։

Փաստաբանների կարծիքով, Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը ադրբեջանցի իրավապահների կողմից կարելի է որակել որպես խոշտանգում:

Այսպես, ի պատասխան Վարդանյանի հացադուլի, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել են երկար կանգնել, արգելել են ցնցուղ ընդունել և երկու օր ջուր չեն տվել։
Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները պնդում են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցած տարվանից կալանքի տակ գտնվելու պատճառով:

Իրավաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովի մեկնարկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031