Առնվազն 20 մարդ է զոհվել և ավելի քան 30-ը տարբեր վնասվածքներ ստացել այն բանից հետո, երբ Թաիլանդի հյուսիս – արևելքում ապրանքատար գնացքն ավտոբուս է խոյահարել երկաթուղային գծանցում: Այդ մասին ասված է Չաչոենգսաոյի նահանգի Տարերային աղետների հետևանքների կանխման և մեղմացման վարչության՝ հոկտեմբերի 11-ին տարածված հաշվետվությունում: Ինչպես հայտնել են վարչությունում, ավտոբուսը, որտեղ եղել է 60 մարդ, Սամութփրաքանի […]
Հունաստանում հայերն ավտոերթ են անցկացրել` դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ:
Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, խիստ շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով:
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել՝պահանջելով կանգնեցնել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և դրան Թուրքիայի միջամտությունը:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից:
Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Մոլդովայի ներքին գործերի նախարար Պավել Վոյկուն հոկտեմբերի 11-ին հաղորդել է, որ կրկին վարակվել է կորոնավիրուսով եւ գտնվում է ռեանիմացիայում, որտեղ բուժընթաց է անցնում:
Նախորդ շաբաթական առավելագույնն արձանագրվել է հուլիսի 6-12-ը, երբ երկրում հաստատվել էր նոր կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների 1 174 դեպք:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 11-ին իր նստավայրի պատուհանից հնչեցրած աղոթքի վերջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը։
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եւս երկու հանրահավաք անցկացնել հաջորդ շաբաթ՝ ի լրումն արդեն ծանուցված հոկտեմբերի 12-ի միջոցառման:
Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։
Փիլիսոփա, լեզվաբան և պատմաբան Նոամ Չոմսկին անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախի ուղղությամբ՝ մասնավորապես, նշելով, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում ստեղծել Օսմանյան խալիֆայություն, տարածել իր կշիռը, իսկ Իսրայելի համար միևնույն է, թե իր վաճառած զենքով ում կսպանեն:
Մի քանի տասնյակ մարդ, որոնք զինված են եղել երկաթյա ամրաններով եւ վառոդապատիճներով, լույս հոկտեմբերի 11-ի գիշերը հարձակում են գործել Փարիզի արվարձաններից մեկի ոստիկանական տեղամասի վրա:
«Թալիբան» արմատական շարժումը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը:
Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը քննադատում է կրոնական ժառանգության ոչնչացումը։
Նիդերլանդներում բնակվող հայերը 800 հազար եվրո են նվիրաբերել Հայաստանին և Արցախին:
Ինչպես հայտնի է, Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ հրահանգով, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որի ընթացքում, Թուրքիայի օժանդակությամբ, տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բուժող բժիշկ Շոն Քոնլին հոկտեմբերի 11-ին հայտնել է, որ պետության ղեկավարն այլևս վտանգ չի ներկայացնում շրջապատողների համար կորոնավիրուսի տարածման տեսակետից:
Հոկտեմբերի 11-ին ՉԺՀ-ի երկու պարեկանավ է մտել Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների գոտի, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը:
Հոկտեմբերի 11-ին տեղական ժամանակով 06:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) Տաջիկստանում բացվել են ընտրատեղամասերը հանրապետության նախագահի ընտրությունների համար:
Հանուն Արցախի աջակցության ԱՄՆ-ում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով կատարվել է ավելի քան 30 մլն դոլարի նվիրատվության խոստում:
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում Իսրայելի ժողովրդին կոչ է արել իրենց իշանություններին թույլ չտալ Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքեր մատակարել։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրեր Քլոե և Քորթնի Քարդաշյանները ևս միացել են հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն կատարելու կոչին:
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որպես համերաշխություն Արցախի ժողովրդի, կմիանա Կալիֆորնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ադրբեջանին սատարում է Թուրքիան և միջազգային տեռորիզմը: Եվ այս առումով մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական:
Ադրբեջանը շարունակում է խախտել ՌԴ միջնորդությամբ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը դարձել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։