Իրանի ներկայացուցչությունը նամակ է ուղղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մասնակցություն ունենալ Թեհրանի դեմ Իսրայելի ցանկացած ագրեսիայի: Այդ մասին տեղեկանցնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Միացյալ Նահանգները լիովին պատասխանատվություն կկրի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի կողմից ագրեսիայի ցանկացած ակտ հրահրելու գործում իր դերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող աղետալի հետևանքների համար»,-ասվում է իրանական ներկայացուցչության նամակում` ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Իրանի մշտական ներկայացուցչությունը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «լռելյայն հավանություն տալու» և «Իրանի դեմ Իսրայելի անօրինական ռազմական ագրեսիային բացահայտ աջակցելու» մեջ նրա հայտարարությունների համար, որոնք նա արել է հոկտեմբերի 18-ին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ, որի ընթացքում Ամերիկայի ղեկավարը հայտարարել է, թե լավ հասկանում է, թե ինչպես և երբ Իսրայելը կպատասխանի Իրանի հրթիռային հարվածին:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը նամակում նաև կոչ է արել Անվտանգության խորհրդին «միանշանակ դատապարտել այս անխոհեմ սադրանքը», ինչպես նաև պահանջել, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի իր զգալի ազդեցությունը Իսրայելին ստիպելու` անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայում և հարձակումները Լիբանանում։

Տեսանյութեր

Լրահոս