Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Ռուսաստանի Կազան քաղաք՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քիչ առաջ Իրանի նախագահը Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին»,-նշված է հաղորդագրության մեջ։

BRICS-ի գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը։

Տեսանյութեր

Լրահոս