Իսրայելը հայտնում է «Հեզբոլլահ»-ի գործադիր կոմիտեի ղեկավարի մահվան մասին
«Հեզբոլլահ»-ի զոհված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկ Հաշեմ Սաֆիեդդինը սպանվել է հոկտեմբերի 4-ին Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով:
Այդ մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Զինվորականների տվյալներով՝ Սաֆիեդդինն սպանվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հետախուզության ստորգետնյա կենտրոնակայանի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհի ժամանակ։ Նշվում է, որ այդ պահին կենտրոնակայանում գտնվում էր շարժման 25-ից ավելի անդամ։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Հեզբոլլահ»-ի գլխավոր ղեկավար մարմինը Սաֆիեդդինին ընտրել էր որպես Նասրալլայի իրավահաջորդ։
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվությամբ՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է նաև «Հեզբոլլահ»-ի հետախուզական ստորաբաժանման ղեկավար Ալի Հուսեյն Հազիման։
«Հեզբոլլահ»-ը դեռ չի հաստատել Սաֆիեդինի մահվան լուրը։