
Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին: Կազանի միջազգային օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամետշինը»,- ասված է հաղորդագրության մեջ։
BRICS-ի անդամ պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովն անցկացվում է Կազան քաղաքում՝ հոկտեմբերի 22-ից 24-ը։
Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։