Թբիլիսիի ռուսամետ դիրքորոշումը մտահոգում է Արևմուտքին

Վաշինգտոնը և Արևմուտքի մյուս մայրաքաղաքներն անհանգստացած են քաղաքական փոփոխություններով, որն արտահայտվում է Վրաստանի կառավարության ոչ լիբերալ ներքին քաղաքականությամբ: Այդ մասին նշված է ԱՄՆ «Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի» (Հելսինկյան հանձնաժողով) «Պատրաստվում ենք երկարաժամկետ ռուսական սպառնալիքին» նոր զեկույցում:

Զեկույցում, այդուհանդերձ, նշվում է նաև, որ «վրաց ժողովրդի ուժեղ արևմտամետ տրամադրությունները վկայում են, որ դեռևս կա ներուժ ԱՄՆ-Վրաստան գործընկերության նորացման համար»:

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ը պետք է Վրաստանում իրականացնի այնպիսի ռազմավարություն, որը ներառում է աջակցություն ժողովրդավարական ուժերին և քաղաքացիական հասարակությանը։ Հանձնաժողովը գրում է, որ Վրաստանում քաղաքական փոփոխությունները կարևոր մարտահրավեր են դարձել ԱՄՆ-ի համար։

«Վրաստանի կառավարության՝ դեպի ռուսամետ դիրքորոշման անցումը, նրա հետզհետե անազատական ​​ներքին քաղաքականության հետ անհանգստություն է առաջացրել Վաշինգտոնում և արևմտյան այլ մայրաքաղաքներում: Այնուամենայնիվ, քաղաքացիների ուժեղ արևմտամետ տրամադրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ կա ԱՄՆ-Վրաստան գործընկերության վերականգնման դեռևս ներուժ»,- ասված է զեկույցում։

Զեկույցում նշվում է՝ ԱՄՆ-ը պետք է մշակի երկակի ռազմավարություն, որը ներառում է վրացական կառավարությանը պատասխանատվության ենթարկել իր ժողովրդավարական​​հետընթացի համար, մեխանիզմներ ապահովել արևմտյան կառույցների հետ ավելի խորը ինտեգրման համար։

Տեսանյութեր

Լրահոս