Մեթ Գեցի քայլին արձագանքելով՝ Մաքքարթին սոցցանցերում գրել է՝ «Իրականացրու դա»։ Գեցը պատասխանել է՝ «Հենց նոր իրականացրի»։
ՀՀ ԱԺ–ն կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
Հայաստանը երկուշաբթի օրը Եվրամիությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության համար և զգուշացրեց, որ Բաքուն շուտով կարող է հարձակվել Հայաստանի վրա, եթե Արևմուտքը վճռական քայլեր չձեռնարկի:
Ընդգծելով իրանական միջուկային տեխնոլոգիաների խաղաղ բնույթը՝ Էսլամին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն ակտիվորեն զարգացնում է ռադիոակտիվ դեղագործական պատրաստուկների արտադրությունը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Հռոմի ստատուտի վավերացմամբ պայմանավորված ՌԴ-ի կոշտ արձագանքի մասին, ասաց, թե ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս նշել են իրենց դիրքորոշումը Հռոմի ստատուտի ընդունման վերաբերյալ։
Մինչև հոկտեմբերի 6-ը տևելիք զորավարժությունների հիմնական նպատակը փոխադարձ համագործակցության ամրապնդումն է և երեք երկրների զինված ուժերի միջև փոխկապակցվածության ապահովումը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, տեղի ժամանակով ժամը 23։50-ին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու զինվոր, պատճառվել է նյութական վնաս։
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի իշխանություններն էլ հայտնել են, որ գիշերը Պավլոգրադ քաղաքում կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է արդյունաբերական ձեռնարկության, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ընդհանուր առմամբ, մարզի երկնքում 13 ԱԹՍ է խոցվել։
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հստակեցրել է, որ ակնկալում է, որ ասոցիացիայի բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կմասնակցեն Բիշքեկում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։
Թուրքիայի ամենաազդեցիկ լրագրողներից Հիլալ Քափլանը, ով համարվում է իշխանության ոչ պաշտոնական խոսնակներից մեկը, թուրքական «Սաբահ» օրաթերթի իր այսօրվա սյունակ անդրադարձել է հայկական սփյուռքի շարունակվող պայքարին և վերջիններիս աջակցող գործիչներին։ Քափլանի սյունակը հետաքրքիր է նրանով, որ հեղինակը այն վերնագրել է «Փաշինյանը հասկացավ, դուք էլ կհասկանաք»։
Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։
«Երկու երկիր կա, որ վավերացրել է՝ Վրաստանը, որը կանոնադրությունը վավերացրել է դեռ 2004 թվականին և Տաջիկստանը, որը հանդիսանում է և ԱՊՀ անդամ, և ՀԱՊԿ անդամ, վավերացրել է 2002 թվականին»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Հռոմի ստատուտի վավերացմամբ Հայաստանի տարածքը երաշխիք է ստանում. Կիրակոսյան
Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն վավերացնում է Հռոմի ստատուտը
Ավելի վաղ Իտալիայում տեղեկացրել էին, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին համապատասխան օգնության համար։
Օրերս ՄԱԿ-ի առաքելությունը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները:
Մենք պետք է հասկանանք, որ Սերժ Սարգսյանի խոսքում կա հստակ ուղերձ՝ չհուսահատվելու և պայքարելու, իսկ պայքարելու միակ հնարավորությունը միասնականությունն է , պայքարի ջահը վառած պահելով առաջ գնալն է։
USAID-ի գրասենյակը դեռևս հայտարարություն չի տարածել նշվածի հետ կապված, իսկ ընդդիմությունն ու քաղհասարակությունը գտնում են, որ սա «Օտարերկրյա գործակալների» օրինագծի ու մարտյան իրադարձությունների շարունակությունն է, իսկ տվյալ «դեպքը» ՊԱԾ-ը հորինել է՝ խնդրին «լուծում» տալու նպատակով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է` 2020 թվականին կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։
Հայաստանի իշխանությունը համազգային կորուստը սգալու նվազագույն պատեհություն ապահովելու փոխարեն, գործնականում զբաղված է սրբապղծությամբ, որովհետև այսպիսի աղմուկն այսչափ կորուստներից մեջ ու դրանից հետո հավասարազոր է դիակապտությանը:
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել: ՄԱԿ-ի «միսիոներական» առաքելության, միջազգային իրավունքի «գերբնական» ուժի մասին խոսողներն ո՞ւր են, չե՞ն ուզում պարզաբանել, թե ինչու միջազգային հանրությունը լեգիտիմացրեց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Չնայած մեր, այսպես կոչված, արևմտամետներն այնքան ցինիկ են, որ կարող են պնդել, թե Կոսովոյի տարբերակին կարելի է հասնել հենց այս ճանապարհով…
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը շեշտել է, որ տեղի բնակչիները կամ այլ անձինք պատվիրակությանը վերջին հրադադարից հետո խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու վկայություններ չեն ներկայացրել։
Անցնող տասնօրյակը և այդ ընթացքում Արցախի աղետալի հայաթափումը, թերևս, կարելի է համարել ամենածանր ու ողբերգական էջերից մեկը հայոց պատմության ընթացքում։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
«Ազգն ու հանրույթը տարբեր բաներ են։ Հիմա ազգից դարձել ենք հանրույթ և չունենք քաղաքական էլիտա»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և հենց այս ընկալմամբ ժողովուրդը պետք է միասնական լինի և պահպանի իր հայրենիքը։
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքն է եղել Գերմանիայում մշտապես բնակվողների վարչապետը, ինչպես նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ շատ հաճախ է խոսել Էրդողանի հետ։