Բաժիններ՝

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 13-ին ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կանցկացնի Սպիտակ տան Օվալաձև կաբինետում: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը հայտնել էր, որ հանդիպումը կսկսվի տեղի ժամանակով առավոտյան ժամը 11-ին:

POLITICO-ն նշում է, որ ԱՄՆ-ի հեռացող և նոր ղեկավարների միջև նման հանդիպումներն ավանդույթ են, սակայն 2020 թ. ընտրություններում պարտված Թրամփը չընդունեց իր պարտությունն, անտեսեց այս սովորույթը և Բայդենին չհրավիրեց Սպիտակ տուն։ Բացի այդ, նա ներկա չի գտնվել Բայդենի երդմնակալության արարողությանը։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը համոզիչ հաղթանակ է տարել դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ։

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։Անցյալ շաբաթ Բայդենը հայտարարել էր, որ շնորհավորել է Թրամփին և որ կապահովի իշխանության խաղաղ փոխանցումը նրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930