Թուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել

Թուրքիայի  առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ Թուրքիան BRICS-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել:Այս մասին թուրք նախարարը նշել է tvnet հեռուստաալիքի հետ զրույցում: 

«Թուրքիային առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր երկիր, սա անցումային գործընթաց է»,-ասել է նա։

Բոլատը նշել է, որ ասոցիացիային միանալը նշանակալի օգուտներ կբերի Թուրքիային, քանի որ թույլ կտա համագործակցել բոլոր կարևորագույն գլոբալ հարթակների հետ:

Ինչպես նոյեմբերի սկզբին նշել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ողջունում է Թուրքիայի շահագրգռվածությունը BRICS-ի հետ մերձեցման հարցում, սակայն ասոցիացիայի աշխատանքներին Անկարայի մասնակցության պարամետրերի վերաբերյալ որոշումը, ի թիվս այլ բաների, կկայացվի նրա անդամների կոնսենսուսի հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930