Բաժիններ՝

Կիևի իշխանությունները հայտնել են ռուսական ուժերի զանգվածային հարձակման մասին՝ ԱԹՍ-ներով և հրթիռներով

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը վերջին 73 օրվա ընթացքում առաջին անգամ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով համակցված հարված են հասցրել Կիևին։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյին։

Նրա խոսքով՝ հարձակման ընթացքում, ամենայն հավանականությամբ, արձակվել են օդային բազավորման թևավոր հրթիռներ, KN-23, KN-24, «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, «Շահեդ» և այլ տեսակի անօդաչու թռչող սարքեր։

Փրկարար ծառայությունը հայտնել է 1 տուժածի մասին։ Բացի այդ, փլուզվել է շենք և հրդեհ է բռնկվել։ Կիևում օդային տագնապ է հայտարարվել առավոտյան ժամը 7։30-ին։

«Երբ հրթիռներն արդեն մոտենում էին Կիևին, հակառակորդը միաժամանակ բալիստիկ հրթիռներով հարված հասցրեց մայրաքաղաքին։

Թշնամու հարձակումն ավարտվել է անօդաչու թռչող սարքերով», – գրել է Պոպկոն Telegram-ում։

Կիևի վրա հարձակումը, ըստ Պոպկոյի, շարունակվել է ավելի քան երկու ժամ։ Նա նշել է, որ ոչնչացվել են մի քանի թևավոր հրթիռներ, մի քանի բալիստիկ հրթիռներ և մինչև մեկ տասնյակ անօդաչու թռչող սարքեր։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը դեռևս չեն հայտնել հարձակումը հետ մղելու մասին։ Ռուսաստանը պաշտոնապես չի մեկնաբանել Կիևի վրա կատարված զանգվածային հարձակումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930