
Պեսկովը մեկնաբանել է Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարարի այցը Ռուսաստան

Ռուսաստանը պատասխանատու դիրք ունի Մերձավոր Արևելքում տիրող իրադրության հարցում և շարունակում է ամեն ինչ անել այնտեղ հրադադարի հասնելու համար: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է շատ պատասխանատու դիրք զբաղեցնել: Մենք շարունակում ենք մեր ուժերի չափով ամեն բան անել, որպեսզի նպաստենք հրադադարին», – Պեսկովն ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստան Դերմերի այցի մասին տեղեկությունները։
Ավելի վաղ Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնել էր, որ Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը գաղտնի այցելել է Ռուսաստան՝ քննարկելու Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության ապաէսկալացումը: