Խորվաթիան վերջին երկիրն է, որը միացել է եվրոգոտուն (2023 թվականի հունվարի 1-ին):
Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Երբ գործատուն միգրանտներին աշխատանքի է ընդունում, պետք է առաջնորդվի ազգային անվտանգության հարցերով։ Այս մասին ասել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Ռիկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Լաուրի Հուսսարի հետ:
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն են, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն այլ են, այդ պատճառով էլ մեզ աջակցություն է պետք՝ դառնալու ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ: Այս մասին լատվիական Rus.LSM. պարբերականին ասել է Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում:
Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ մյուս պահպանողական թեկնածուների։
Ռուս պաշտոնյաները սկսում են զգուշացնել ՀՀ իշխանություններին հնարավոր հետևանքների և «երկու աթոռին նստելու» քաղաքականության անթույլատրելիության, անհնարինության մասին։
Մենք հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի բնակչության ձգտումը Եվրամիություն տանող ճանապարհին:
2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։
Մոխբերը հույս է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելուն ուղղված երկու երկրների ջանքերը կհանգեցնեն ցանկալի արդյունքների։
Մոսկվան և Թեհրանը պատրաստ են պայմանագիր կնքել ռուսական գազի մատակարարման համար։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեղադրել է միջազգային հանրությանը նման հակամարտությունը կանխելու համար բավարար քայլեր չանելու մեջ։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը և կայունությունը ու ֆինանսական ոլորտի զարգացումը բարելավելու հարցում:
Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Խուան Խոսե Ցունիգան սպառնացել է, որ կարող է վերահսկողության տակ վերցնել կառավարության շենքը և փոխել կաբինետի կազմը։
Պետքարտուղարությունը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը: Հայաստանի մասում խոսում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Այսօր ամբողջ աշխարհում կառավարությունները շարունակում են թիրախավորել անհատներին, փակել պաշտամունքի վայրերը, բռնի տեղահանել համայնքները և բանտարկել մարդկանց իրենց […]
ԱՄՆ-ի նպատակն է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ընթանա ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «փոխանցելու» մասին հայտարարությունները «բացահայտ սուտ են». այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ Բաքվում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ միջազգային և տարածաշրջանային հարցեր։
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից հայտնել են նաև, որ խնդիրը ծառացած է Գազայի բնակիչների 96%-ի հանդեպ։
Երկիր մոլորակի չափահաս բնակիչների գրեթե մեկ երրորդը կամ 1,8 միլիարդ մարդ ենթարկվում է սրտանոթային, ուռուցքաբանական և այլ հիվանդությունների մեծ ռիսկի, քանի որ չի կատարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականները կանոնավոր ֆիզիկական ակտիվության վերաբերյալ: Այս մասին ասված է կազմակերպության զեկույցում։
Միջազգային Հիդրոէլեկտրականության միությունը հրապարակել է «Հիդրոէելեկտրական էներգետիկայի պատկերը 2024» զեկույցը:
Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, եկեք հիշենք, որ յուրաքանչյուր թմրամոլ ունի բացառիկ անձնական պատմություն և պետք է նրան լսել, հասկանալ, սիրել և հնարավորինս բուժել և մաքրել
Ոչնչացված թմրանյութերի թվում եղել են 37,5 կգ հերոին, 184,7 կգ ափիոն, 413,8 կգ հաշիշ, 424,7 կգ մարիխուանա, 961,3 կգ կանեփ և այլն։ Բացի այդ, այրվել է թմրամիջոցների զգալի խմբաքանակ՝ հաբերով և լուծույթներով։
Հարավային Կորեայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող «Ինչհոն» միջազգային օդանավակայանը չորեքշաբթի երեք ժամով դադարեցրել է աշխատանքը՝ երկնքում ԿԺԴՀ-ից արձակած օդապարիկների հայտնվելու պատճառով: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են հունիսի 23-ին Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Իրանի և Ռուսաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համաձայնագրի վավերացումը կարող է 30-40 տոկոսով ավելացնել երկրների միջև առևտրային գործարքների ծավալը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին:
Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։