
Թրամփը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է հեռուստահաղորդավար Հեգսեթի թեկնածությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ամերիկացի հեռուստահաղորդավար և նախկին զինվորական Փիթ Հեգսեթի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Հանրապետականի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։
«Պատիվ ունեմ հայտարարելու, որ առաջադրում եմ Փիթ Հեգսեթի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հեգսեթը սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում։ Նա մարտական գործողությունների վետերան է, ծառայել է Իրաքում և Աֆղանստանում: Բացի այդ, նա ութ տարի աշխատել է որպես հաղորդավար Fox News հեռուստաալիքում։ Հեգսեթը նաև մի քանի գրքերի հեղինակ է և ղեկավարել է վետերանների իրավունքների պաշտպանության երկու կազմակերպություն:
Հրապարակման համաձայն՝ Թրամփը համոզված է, որ իր նոր պաշտոնում «խիզախորեն և հայրենասիրաբար կպաշտպանի ուժի միջոցով խաղաղություն հաստատելու ԱՄՆ քաղաքականությունը»։