Ադրբեջանի նկատմամբ համարժեք միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ․ Մարուքյան

Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի նկատմամբ համարժեք ու նպատակաուղղված միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ ժողովրդավարական Հայաստանի դեմ։ Նման դիտարկում է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր Twitter–ի էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Երասխի ուղղությամբ կրակելու դեպքին, ինչի հետևանքով նաև քաղաքացիական ավտոմեքենա ու ենթակառուցվածք են վնասվել։

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։

Մարուքյանի կարծիքով՝ սա աղաղակող վարքագիծ է, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին և ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի վերաբերյալ բոլոր պարտավորությունների կոպիտ խախտում է։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներն ու ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից»,- գրել է Մարուքյանը Twitter–ի իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930