Եթե Արցախի հարցը չլիներ, խաղաղության պայմանագիրը 3-4 անգամ կնքվել էր. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը չի ցանկանում անդրադառնալ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ու ՀՅԴ-ի՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ հայտարարությանը՝ ասելով. «Մեղք եմ համարում Իշխան Սաղաթելյանի մասով մեկնաբանություն անել, նման քաղաքական գործիչ, կարծում եմ՝ քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի։ Իր գործընկերներն իրեն առաջ են բրթում՝ հնարավորինս մինչև վերջ իրեն սպառելու համար։ Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չի ուզում որևէ ձևով իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն։

Երբ մենք քննարկում ենք ունենում՝ ներքին քաղաքական դաշտի վերաբերյալ, կա՛մ չենք խոսում, կա՛մ դա շատ փոքր մասն է կազմում, որովհետև մենք մեզ հենակետ ենք տեսնում ՀՀ ժողովրդին, քանի դեռ ժողովուրդը հասկանում է, կարողանում ենք բացատրել՝ մենք հանգիստ ենք, ինչ ուզում են, թող անեն, մենք ենք իրենց այդ ազատությունը տվել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է «Գելափ»-ի հարցումներին, Ալեն Սիմոնյանը կրկին չցանկացավ մեկնաբանել՝ ընդգծելով, որ նույն այդ ընկերությունը խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայաստան» դաշինքին 60 տոկոսից ավելի ձայներ էր տալիս, իսկ ՔՊ-ին՝ 30 տոկոս։

«Պատվերով «Գելափին» չենք հավատում։ Չլսեցի՝ ինչ էիք ասում, գուցե ասում էիք, որ ըստ այդ հարցումների՝ իմ վարկանիշն ամենաբարձրն է, չեմ հավատում, չեմ հավատում համացանցում նստած վարձու ֆեյքերին։

Կարդացեք նաև

Ինքս ֆեյք չունեմ, որովհետև ես իմ խոսքն այնքան եմ արժևորում, որ կափսոսեմ, որ ուրիշի դեմքով իմ խոսքը գրեմ»։

Խոսելով Արցախի մասին՝ Սիմոնյանն ասաց.

«Եթե Արցախի հարցը չլիներ, խաղաղության պայմանագիրը 3-4 անգամ կնքվել էր»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս