Կարևոր դրվագներ՝ Էրդողանի և Ալիևի համատեղ ասուլիսից

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 12-ին իր առաջին արտասահմանյան այցը կատարել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս, այնուհետև՝ Ադրբեջան։ Առանձին և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո Էրդողանը և Ալիևը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ներկայացնում ենք ասուլիսից ամենակարևորը․

Ալիև․ «Այսօր քննարկել ենք պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում գալիք պլանները։2023թ․-ին ծրագրվում է անցկացնել 16 համատեղ զորավարժություն, որոնցից 6-ը արդեն կայացել են։ ․․․ Ադրբեջանի բանակը այսուհետ զարգանալու է թուրքական բանակի մոդելի վրա, և մենք դա հիմա տեսնում ենք գործնականում։

․․․ Այսօրվա աշխարհում ուժի գործոնը առաջին պլան է մղվում։ Ցավոք, միջազգային իրավունքը այսօր չի գործում։

․․․ Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է, ինչքան շուտ բացվի, այնքան լավ։ Ամեն դեպքում, այս ուղղությամբ մեր ջանքերը կավելացնենք։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում գործարար համագործակցության վրա»։

🔻Էրդողանը ևս իր ելույթում անդրադարձել է, այսպես կոչված․ «Զանգեզուրի միջանցքին»․

«Եթե Զանգեզուրի հարցը կարողանանք արագորեն լուծել, դա մեզ երկու կարևոր հնարավորություն կտա։ Թե՛ ավտոմոբիլային ճանապարհների, թե՛ երկաթուղու հարցում ձեռնարկվելիք քայլով այստեղից դեպի Իգդիր և Նախիջևան գնալու համատեքստում Թուրքիայի՝ Նախիջևանի հետ ունեցած հաղորդակցությունը ավելի կամրապնդվի։ Բացի այդ, այդ հաղորդակցությունները առիթ կհանդիսանան թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար, քանի որ ճանապարհը քաղաքակրթություն է․ եթե ճանապարհ ունեք, քաղաքակիրթ եք․․․ եթե ճանապարհ չկա, ոչինչ չկա»։

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում ցանկացած ժամանակ, երբ Ադրբեջանը ցանկանա։ Եվ դա կլինի ուղերձ աշխարհին՝ Հայաստանի գլխավորությամբ։

📌 Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը և պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Հալուք Գյորգյունը»։

Տեսանյութեր

Լրահոս