Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը հայտարարել է Արցախը որպես Ադրբեջանի մաս. Բորել

«Երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը:- խմբ.) ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ և, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում»,- այս մասին հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով։ Դա միանգամայն միանշանակ էր»,- ընդգծել է Բորելը։

yerkir.am-ի հաղորդմամբ, այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Բաքուն կընդունի Հայաստանի վարչապետի ուղերձը և Լեռնային Ղարաբաղի հայերին կուղարկի «դրական նարատիվ՝ իրենց իրավունքների, անվտանգության վերաբերյալ հստակ ուղերձով, որ դրանք լիովին կհարգվեն»։

«Սա համաձայնագրի մեսիջներից մեկն է, որը պետք է զուգահեռ ընթանա բանակցային գործընթացի այլ կետերի հետ»,- ասել է Բորելը։

Տեսանյութեր

Լրահոս